Միջուկային զենքի կիրառման դեպքում Մոսկվան վրեժխնդիր կլինի. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, թե ինչ տեղի կունենա, եթե միջուկային զենք կիրառվի: Ըստ նրա՝ ինչ -որ մեկի կողմից նման զենքի կիրառման դեպքում իրենք՝ որպես նահատակ, դրախտ կընկնեն, իսկ մյուսները պարզապես կփտեն:
Նա այդ մասին խոսել է «Վալդայ» ակումբում ելույթի ժամանակ: Նրա խոսքով՝ միջուկային պատերազմի դեպքում չկա կանխարգելիչ հարված ասվածը: Զենքի նման տեսակները կարող են օգտագործվել միայն պատասխան հարվածի համար:
«Ագրեսորը պետք է իմանա, որ վրեժն անխուսափելի է լինելու, և իրենք կոչնչացվեն»,- ասել է Պուտինը:
Մինչ այս Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան տեսականորեն միջուկային զենք կարող է կիրառել միայն որպես պատասխան հարված: