Լեդի Գագան ճանաչվել է ամենահարուստ երիտասարդ աստղ` ըստ Forbes-ի
"Forbes" ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող աստղերի հերթական ցուցակը: Այս անգամ մրցում էին 30 տարին չբոլորած երիտասարդ կատարողները:
Հիթ շքերթը գլխավորում է էպատաժային Լեդի Գագան: Չնայած այն հանգամանքին, որ երգչուհին ժամանակից շուտ էր ավարտել իր Born This Way Bali շրջագայությունը, նրան հաջողվել է կուտակել շուրջ 80 մլն դոլար:
Երկրորդ հորիզորականում Ջասթին Բիբերն է: Նա աշխատել է 58 մլն դոլար:
Երրորդը երիտասարդ երգչուհի Թեյլոր Սվիֆթն է` 55 մլն դոլարով:
Տասնյակը շարունակվում են հետևյալ աստղերը.
Քելվին Հարիս - 46 մլն դոլար
Ռիհաննա - 43 մլն դոլար
Քեթի Պերի - 39 մլն դոլար
Ջենիֆեր Լոուրենս - 26 մլն դոլար
Ադել - 25 մլն դոլար
Քրիսթեն Ստյուարտ - 22 մլն դոլար
Թեյլոր Լոթներ - 22 մլն դոլար