Հոլիվուդում ցուցադրել են Արամ Խաչատրյանի մասին պատմող ֆիլմ
Հոլիվուդում եգիպտական թատրոնի դահլիճում կայացել է Արամ Խաչատրյանի 110 – ամյակին նվիրված երկու ժամ տևողությամբ ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմը պատմում է խորհրդային ռեժիմի ժամանակ մեծ կոմպոզիտորի կարիերայի ընթացքում տեղի ունեցող ծանր իրադարձությունները: Ցուցադրությունը կազմակերպված է եղել Լոս Անջելեսում դիվանագիտական առաքելություն իրականացնող և ARPA կինոփառատոնի միասնական աշխատանքի շնորհիվ: Ֆիլմը հիմնված է կոմպոզիտորի և իր ընկերների հիշողությունների հիման վրա՝ նրա սերը դեպի դասական երաժշտություն, առաջին հաջողություններն ու ձախողումները, ընկերների դավաճանությունը և նրա պայքարը միջավայրում գոյություն ունեցող կոռումպացիայի դեմ: Ֆիլմի հեղինակներն են Դորա և Ռոբերտ Կունը: Ֆիլմում ներառված են այնպիսի մանրամասները, որոնք նախկինում հայտնի չեն եղել ինչպես հայկական, այնպես և ամերիկյան լսարանների համար: