Բրեդ Փիթը հարսանիքի մասին մտածելու փոխարեն սովորել է տանկ վարել
Հայտնի դերասան Բրեդ Փիթը դեկտեմբերին կնշի իր 50-ամյակը, սակայն դա նրան չի խանգարում գերակտիվ կյանքով ապրել` վարել մոտոցիկլներ և անգամ տանկ:
Անջելինա Ջոլիի հետ հարսանիքին նախապատրաստվելու փոխարեն Բրեդ Փիթը հատուկ դասընթացների է հաճախում, ուր իրեն սովորեցնում են տանկ վարել: Ինչպես հաղորդվում է, աստղին դա անհրաժեշտ է նոր` «Զայրույթ» ֆիլմում նկարահանվելու համար, որտեղ նա մարմնավորում է տանկիստի: Դասընթացներն անց են կացվում Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, իսկ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2014 թ. նոյեմբերին:
Սակայն տանկ վարելը Փիթին պետք կգա ոչ միայն ֆիլմի շրջանակներում. ինչպես հայտնի է, նա "World war Z" ֆիլմից հետո ձեռք է բերել T-54 տանկ: Ըստ մասնագետների գնահատականի` ռազմական այս մեքենան արժանիորեն կարող է գրավել երրորդ հորիզորականը` հետպատերազմյան տարիներին ստեղծված տանկերի մեջ: