Ռուսաստանն Ուկրաինային թույլ չի տալիս ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել Ազովի ծովում
Ուկրաինան չի կարողանա ՆԱՏՕ-ի հետհամատեղ զորավարժություններ անցկացնել Ազովի ծովում, քանի որ դա պահանջում է Ռուսաստանի համաձայնությունը:
Այդ մասին, ինչպես հաղորդում է Lenta.ru- ն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT France, Paris Match եւ Figaro-ին տված հարցազրույցում:
«Այժմ Ուկրաինան ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել Ազով ծովում, բայց այնտեղով անհնար կլինի անցնել, քանի որ Ուկրաինայի հետ մեր համաձայնությունը պահանջում է փոխադարձ համաձայնություն՝ Ազով ծովով ռազմածովային ուժերի անցկացման համար: Սակայն նրանք դա ուզում են, և ակտիվորեն ներգրավված են այդ հարցում »,- ասել է նա:
Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է զորք ու զինամթերք կուտակել Ռուսաստանի սահմանների մոտ: