Կերչում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 20-ի
Կերչի քոլեջում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 20-ի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Այս մասին հայտնել է քաղաքային վարչության ղեկավար Դիլյավեր Մելգազիեևը:
Նա նաև ասել է, որ հաջողվել է ճանաչել ծանր վիճակում գտնվող տասը տուժածներից 8-ին:
Կերչում հարձակում է եղել պոլիտեխնիկական քոլեջի վրա: Ոճրագործության մեջ կասկածվում է18-ամյա տեղի բնակիչ, ով ինքնասպան է եղել: Ղրիմում հայտարարված է երեքօրյա սուգ: