Կաշառք վերցնելու կասկածանքով Մոսկվայում ձերբակալվել է Ղրիմի փոխվարչապետը
Իրավապահ մարմինները չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 17-ին Մոսկվայում ձերբակալել են Ղրիմի նախարարների խորհրդի փոխնախագահ Վիտալի Նախլուպինին,- այս մասին հայտնում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը,-գրում է Ինտերֆաքսը:
«2018 թվականի հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (կաշառք վերցնել) հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են Վիտալի Նախլուպինին», - ասվում է Ղրիմի փոխվարչապետ Իգոր Միխայլիչենկոյի խոսքում: