Կերչի քոլեջում պայթյունի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Կերչի քոլեջներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է Ինտերֆաքս-ը:
««Ներկայումս հայտնի է 13 զոհի և շուրջ 50 վիրավորի մասին, որոնց մեծ մասը դեռահաս է»»,- ասել է գործակալության աղբյուրը:
Քոլեջում պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 12.00-ին Պոլիտեխնիկական քոլեջի շինությունում: Նախապես հաղորդվում էր 10 զոհի մասին: Տեղեկությունների համաձայն՝ պայթյունի պատճառը եղել է պայթուցիկ սարքը: