Ջիգարխանյանի ընկերները պատմել են հոսպիտալացվելուց հետո նրա վիճակի մասին
Հոկտեմբերի 13-ին հոսպիտալացված դերասան Արմեն Ջիգարխանյանը ապաքինվում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով արվեստագետի ընկեր Արթուր Սողոմոնյանին:
Սողոմոնյանի խոսքերով, Ջիգարխանյանը դեռևս պետք է «բուժվի»: «Դա ժամանակ է կպահանջի, սակայն վերջին մի քանի օրերի ընթացքում դինամիկան շատ դրական է եղել: Տաս օր հետո նա կազմ-պատրաստ աշխատավայրում կլինի», - ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջիգարխանյանը հոսպիտալացվել է միջին ծանր վիճակում: