Ռուսաստանում հոգեբուժարանի աշխատակիցների կողմից ծաղրի ենթարկված ծերունին մահացել է (տեսանյութ)
Մագնիտոգորսկի (Չելյաբինսկի շրջան) հոգեբուժական հիվանդանոցի տարեց հիվանդը, որին ծաղրել էին կրտսեր բուժաշխատողները, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո մահացել է: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությանը:
«Հիվանդը, ում մասնակցությամբ տեսանյութը հայտնվել էր համացանցում, հուլիսին հիվանդանոցից դուրս է գրվել, իսկ սեպտեմբերին մահացել է տանը խրոնիկ հիվանդություններից»,- ասել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիա Խվորոստովան:
Նա ավելացրել է, որ այս մասին հայտնի է դարձել բժիշկների կողմից կազմակերպված ծառայողական ստուգման ժամանակ, այն բանից հետո երբ հոկտեմբերի 16-ին համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ բուժաշխատողները ծաղրում էին հիվանդանոցի տարեց հիվանդին:
Նախարարության ներկայացուցիչները մեկնել են Մագնիտոգորսկ իրավիճակին ծանոթանալու համար: