Ով է ամենաառատաձեռն ամերիկացին՝ ըստ Forbes ամսագրի
Հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը դարձել է ամենաառատաձեռն ամերիկացին՝ ըստ Forbes ամսագրի: 2017 թվականի դրությամբ նա նվիրաբերել է 2,8 միլիարդ դոլար: Այս մասին ասվում է ամսագրի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ Բաֆեթը երկու միլիարդից ավելի գումար է փոխանցել Բիլ Գեյթսի և նրա կնոջ՝ Մելինդայի բաեգործական կազմակերպությանը: Ներդրողը մնացած գումարները բաժանել է իր հիմնադրած և կնոջ անունով կոչած՝ Սյուզան Թոմփսոն Բաֆեթի հիմնադրամի և երեք այլ ընկերությունների միջև:
Բաֆեթից հետո, ամենաառատաձեռն ամերիկացիների ցուցակում են Բիլլ ևՄելինդա Գեյթսերը, իսկ երրորդ տեղում՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգն է: