Թրամփը քննարկում է Նոյերտի թեկնածությունը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Հիզեր Նոյերտի թեկնածությունը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ նշանակելու համար, հաղորդում է Politico-ն:
Թերթը գրում է, որ Սպիտակ տան պաշտոնյաները կարծում են, որ Նոյերտը կարող է պատասխանատու լինել Թրամփի արտաքին քաղաքականության համար: Նշվում է, որ նա մտերմացել է Պետքարտուղար Պոմպեոյի հետ, որի հետ նա հոկտեմբերի 16-ին մեկնել էր Սաուդյան Արաբիա:
Ինքը՝ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավարը հրաժարվել է մեկնաբանել իր հնարավոր նշանակման մասին լուրը: