Միայն ե՞ս եմ կարծում, որ կադրային փոփոխությունների ցանկում առաջինը պետք է լինի պարոն Արտակ Զեյնալյանը. Դավիթ Գյուրջյան
Փաստաբան Դավիթ Գյուրջյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հաղորդում հանցագործությունների մասին».
«Իմ կարծիքով՝ «հակահեղափոխություն»-ը թաքնված է առաջին հերթին հենց ներկայիս կառավարությունում, դրա որոշ «հատվածներում»: Չեմ կարծում, որ այդ հասկացության տակ պետք է հասկանալ բացառապես որոշ քաղաքական ուժերի դավադրությունը: Դրա տակ պետք է հասկանալ նաև նոր կառավարության ձախողումները:
Եթե խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը չդիմի շատ լուրջ կադրային փոփոխությունների, հատկապես նախարարների մակարդակով, հեղափոխությունը մասնակի կարժեզրկվի:
Հ.Գ. միայն ե՞ս եմ կարծում, որ կադրային փոփոխությունների ցանկում առաջինը պետք է լինի պարոն Արտակ Զեյնալյանը»: