ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարությունը
Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով մինչև արտահերթ ընտրությունների միջոցով նոր կազմավորված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։
«Նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:
Սահմանադրության 90-րդ հոդվածի 5-րդ մաս»,– գրում է Բաբայանը: