Իրանում զինյալներն առևանգել են 14 զինծառայողի
Զինյալներն իրանցի 14 ուժայինների են առևանգել Իրանի հարավարևելյան մասում՝ Պակիստանի հետ սահմանից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է YJC գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին:
Նրա տվյալներով՝ առևանգումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ի առավոտյան. առևանգողների թվում եղել են յոթ աշխարհազորայիններ, հինգ սահմանապահ և երկու զինվորական՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը):
Գործակալությունը հայտնել Է, որ ուժայիններին առևանգել են Իրանում ահաբեկչական ճանաչված խմբավորումներից մեկի անդամները:
Միջադեպը տեղի Է ունեցել Սիստանի ու Բելուջստանի նահանգում, որտեղ պարբերաբար հարձակումներ են կատարվում իրանցի սահմանապահների վրա: