Ստամբուլում անհետացած լրագրողի մարմինը հնարավոր է լուծել են ծծմբաթթվի մեջ
Թուրքական ոստիկանությունը ստուգում է այն վարկածը, որ Ստամբուլում անհետացած ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի մարմինը լուծել են ծծմբաթթվի մեջ՝ տեղեկացնում է Haberturk-ը։
Նշվում է, որ սկզբում իրավապահ մարմիններին այդ վարկածը ֆանտաստիկ էր թվում, սակայն այժմ հետաքննության ընթացքը թույլ է տալիս չբացառել նման հնարավորությունը։
Washington Post-ի թղթակից Ջամալ Հաշքաջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն և անհետացել։ Թուրքերը վստահ են, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան այդ ամենը հերքում է՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել։