Թուրքիայի իշխանությունները 259 պաշտոնյայի ազատել են աշխատանքից՝ «անընդունելի վարքագծի» պատրվակով
Թուրքիայի իշխանությունները 259 պաշտոնյայի ազատել են աշխատանքից՝ ահաբեկչական խմբավորումների հետ կապի կամ «անընդունելի վարքագծի» պատրվակով՝ տեղեկացնում է Reuters-ը։
Պաշտոնատար անձանց ազատել են մինչ հետաքննության ավարտը։ Այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ-ն՝ հավելելով, որ նրանք կասկածվում են Թուրքիայի անվտանգությանը սպառնացող խմբավորումների հետ կապ ունենալու կամ իրենց պարտականություններին անհամապատասխան վարքագիծ դրսևորելու մեջ։