Արարատ Միրզոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ինչպես տեղեկացրին կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները կարևորել են երկկողմ պարբերական հանդիպումները, որոնք թույլ են տալիս օպերատիվ կերպով քննարկելու հայ-ռուսական փոխգործակցության օրակարգային հարցերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին ու գործընթացներին, ս.թ. դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխմանը, անցումային արդարադատությանն առնչվող հարցեր: