Իրանի ԱԳՆ-ն հերքել է Անկարայում Իրանի դեսպանատան հնարավոր ռմբակոծության մասին լուրերը
Անկարայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև անվտանգությունն ուժեղացվել է ռմբակոծության վտանգի պատճառով: Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ դեսպանատան աշխատակիցները տարհանվել են:
Իրանի արտգործնախարարությունը հերքել է տարածված լուրերը: Իրանի պաշտոնյաները նույնպես հաստատել են, որ դեսպանատան անձնակազմը շենքում է գտնվում:
Այսօր ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ տեղի անվտանգության ստացած տեղեկությունների համաձայն՝ դեսպանատունը կարող է հարձակման ենթարկվել մահապարտ ահաբեկչի կողմից: Հաղորդվել էր նաև, որ Իրանի դեսպանը տարհանվել է շենքից:
Դեսպանատուն տանող ճանապարհը ժամանակավորապես փակվել էր երթևեկության համար, սակայն այժմ բաց է: