Գերմանիայում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է մարդկանց
Գերմանական Հեսսեն երկրամասում Cessna թեթև շարժիչով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է մարդկանց, այդ մասին հայտնում է korrespondent.net-ը՝ Osthessen News-ին հղումով:
Թերթի տվյալների համաձայն՝ օդաչուն չի կարողացել օդանավն իջեցնել թռիչքուղու վրա, որոշել է երկրորդ շրջանը կատարել, սակայն չի կարողացել բարձրություն հավաքել, ինչի հետևանքով բախվել է արգելապատնեշին, այնուհետ՝ մարդկանց:
Ավիավթարի հետևանքով 3 մարդ է մահացել՝ 2 կին, 1 երեխա: Ութ մարդ վնասվածք է ստացել: Օդաչուն չի տուժել: