Զախարովան բացատրել է ինչու են Ռուսաստանին մեղադրում կիբերհարձակումներ իրականացնելու մեջ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի հասցեին հնչած մեղադրանքները, որոնց համաձայն՝ ՌԴ-ն կիբերհարձակումներ է իրականացնում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ «Россия-1»-ին հղումով:
Զախարովայի խոսքով՝ նման մեղադրանքներ պետք է հնչեին հենց հիմա և դա իր պատճառն ունի: «Հենց հիմա է Ռուսաստանն իր ամբողջ աշխարհի գործընկերներին նոր առաջարկ արել՝ կիբերտարածությունում պահվածքի կանոնների կոդեքս մշակելու վերաբերյալ»,- նշել է նա՝ հավելելով, որ այս դեպքում անհրաժեշտ էր անել ամեն բան՝ ասելով, որ Ռուսաստանն այն պետությունը չէ, որ կարող է նման առաջարկով հանդես գալ:
Նա նաև վստահություն է հայտնել, որ հեռու չէ այն օրը, երբ Ռուսաստանից ներողություն կխնդրեն և կընդունեն այն փաստը, որ այս ամենը սադրանք էր: Զախարովան ընդգծել է, որ այս քայլի նպատակը հիմնականում Ռուսաստանի հրեշացումն է: