Թուրքիայում բեռնատար է ընկել գետը. զոհվել է առնվազն 22 մարդ
Թուրքիայի Իզմիր նահանգում մարդկանց տեղափոխող բեռնատար մեքենան շրջվել է և ընկել գետը:
Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն 22 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 13 հոգի: Բեռնատարը անօրինական ներգաղթյալներ տեղափոխելիս է եղել: Տեղի ունեցած պատճառները հետաքննվում են:
Այս պահին հայտնի է, բեռնատարի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը: Նշվում է նաև, որ վարորդը մեքենա վարելու իրավունք չի ունեցել: