Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել սաուդցի լրագրողի անհետացման կապակցությամբ
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Ջերեմի Հանթը, Հայկո Մասը և Ժան Իվ Լե Դրիանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Թուրքիայում անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի առնչությամբ, փոխանցում է RT-ն։
«Ազատ խոսքի ու ազատ մամուլի պաշտպանությունը և լրագրողների անվտանգության ապահովումը հիմնական առաջնահերթություններ են Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի համար: Համաձայն այս ապեկտների՝ սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման դեպքի առնչությամբ լույս պետք է սփռվի»,-ասված է նախարարների հայտարարությունում։
Դիվանագետները նշել են, որ իրենց երկրները կիսում են լուրջ մտահագությունը, այս թվում՝ ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից, ինչպես նաև միջադեպին «շատ լուրջ» են վերաբերում:
ԱԳ նախարարները հույս են հայտնել, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ամբողջական և պատշաճ պատասխան կտրամադրեն լրագրողի անհետացման առնչությամբ։