Ուկրաինայում արմատականները կոտրել են Վիկտոր Մեդվեդչուկի գրասենյակի ապակիները, ապա փորձել այն այրել
Մոտ 100 արմատականներ կոտրել են Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող՝ Վիկտոր Մեդվեդչուկի «Ուկրաինայի ընտրությունը` ժողովրդի իրավունք» հասարակական շարժման գրասենյակի ապակիները, ապա փորձել այն այրել: Այս մասին հաղորդում է TASS- ի թղթակիցը:
«Մոտ հարյուր մարդ հարձակվել է «Ուկրաինական ընտրության» գրասենյակի վրա և սա ոչ առաջին անգամ: Սա հարձակում է գրասենյակն այրելու փորձով»,- հաղորդել է կայքի թղթակիցը:
Հարձակման արդյունքում մի քանի մարդ վիրավորվել է՝ հավանաբար թունավորվելով այրիչ նյութերից: Նրանք չեն դիմել հիվանդանոց:
ՀԿ-ի մամուլի ծառայությունը հավելել են, որ պատրաստվում են իրավապահ մարմիններին դիմել: