Պետք է հարգել ազգային հավաքականի մարզաշապիկը. Դավիթ Գևորգյան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այսօր հայկական ֆուտբոլի պատմության ամենավատ օրն է ու ամենաամոթալի էջը։ Սա ուղղակի խայտառակություն է։
Պետք է կազմալուծել այս հավաքականը։ Պարզապես պետք է խնայել հարյուր հազարավոր հայ ֆուտբոլասերների նյարդերը ու հարգել ազգային հավաքականի մարզաշապիկը։ Խոսքեր չկան ասելու...»։