Բախումներ Կիևում՝ ոստիկանների և արմատականների միջև. կիրառվել է արցունքաբեր գազ
Կիևի կենտրոնում ուկրաինացի արմատականները կրկին բախումներ են հրահրել ոստիկանության հետ, ինչից հետո նրանց նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին:
Ինչպես հաղորդվում է, բախումը տեղի է ունեցել, երբ արմատականները փորձել են վրան տեղափոխել Մայդան և այնտեղ շտաբ ստեղծել Ուկրաինայի Պաշտպանության օրվա տոնակատարության առթիվ: Ոստիկանությունն արցունքաբեր գազ և մահակներ է կիրառել: Տուժածների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել:
Ավելի վաղ արմատականները ծեծկռտուք էին սարքել ոստիկանության հետ Մարիինյան այգում: Մի քանի տասնյակ մարդիկ այնտեղ էին եկել աստիճաններով և մուրճերով, որպեսզի քանդեն գեներալ Վատունինի հուշարձանը: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին հուշարձանը՝ խանգարելով ազգայնականներին, ինչի արդյունքում կռիվ էր ծագել, որն առանց տուժածների է ավարտվել: