Թրամփի փեսան տարիներով հարկ չի վճարել
Ամերիկյան թերթերը գրում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային՝ Ջարեդ Քուշներին կասկածում են, որ նա տարիներ շարունակ գրեթե չի վճարել դաշնային հարկերը:
Մասնավորապես՝ The New York Times-ը գրում է, որ Քուշները օգտագործել է հարկային նվազեցման համակարգ, որը տարեցտարի մեծացել է շնորհիվ հարկային բարեփոխումների, որին ակտիվորեն աջակցում էր հենց Թրամփը:
NYT նշում է, որ Թրամփի փեսան, որի կարողությունը կազմում է ավելի քան 300 միլիոն դոլար, մի քանի տարի շարունակ չի վճարել դաշնային հարկերը:
Բացի այդ հրատարակությունը նշում է նաև, որ ոչ մի բան չի վկայում, որ Քուշները օրենք է խախտել:
Այս ձևով, ինչպես փաստում են ամերիկյան ԶԼՄ-ները, Քուշները ստացել է 1,7 միլիոն դոլար: