Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանը և Չինաստանը ԱՄՆ-ից առաջ են տիեզերական ուժերի ստեղծման հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից պատմել է երկրում տիեզերական զորքեր ստեղծելու մասին՝ այս անգամ Կենտուկիում ցույցերի ժամանակ: Սպիտակ տան առաջնորդը խոստովանել է, որ երկրում նոր զենքի ստեղծումը ուշացումով է սկսվել: Հայտնում է ТАСС-ը:
«Իմ հրամանով Պենտագոնը այժմ աշխատում է 6-րդ տեսակի զենքի վրա: Ի միջի այլոց Չինաստանը և Ռուսաստանը արդեն սկսել են այն: Նրանք առաջինն են սկսել, բայց դրա փոխարեն մեզ մոտ աշխարհի ամենահիասքանչ մարդիկ են, մենք ստեղծում ենք աշխարհում ամենալավ զինամթերքը, ամենալավ հրթիռները, տանկերը և նավերը»,- ասել է Թրամփը: