Թրամփի փեսան տարիներով հարկեր չի վճարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ գործարար Ջարեդ Քուշները, 2009-2016թթ․ ամենայն հավանակնությամբ խուսափել է դաշնային հարկեր վճարելուց՝ գրում է The New York Times-ը։
Թերթը գրում է, որ Քուշների կարողությունը 324 միլիոն դոլար է կազմում։ Քուշները տարիներով օգտագործել է ամորտիզացիոն վճարումների սխեման։ Այն թույլ է տալիս ճշմարտանման հարկային հաշվետվություններ ներկայացնել, սակայն Քուշները և նրա հետ կապված ընկերությունները փաստացի ոչինչ չեն կորցրել: