Հրահանգ ունե՞ն, թե՞ սպասման մեջ են, չգիտեմ. Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-ի իր էջում գրել է.
«Ուշագրավ փաստ
Մինչ այժմ, բացառությամբ մեկ կամ երկու դպրոցի տնօրենի, որևէ դպրոցի տնօրեն, որոնց գերակշիռ մասը ՀՀԿ֊ի անդամներ են կամ անդամներ էին, դեռևս չի ողջունել ՀՀ֊ում տեղի ունեցած հեղափոխությունը, չի ողջունել իշխանությունից ՀՀԿ֊ի հեռացումը, չի ողջունել ավտորիտար, կոռումպացված համակարգից ժողովրդավարական կառավարման անցումը։
Բայց հստակ պահպանում են ավտորիտար կառավարման ոճը, և կարծես սպասում են այս իշխանությունների ձախողմանը։
Հրահանգ ունե՞ն, թե՞ սպասման մեջ են, չգիտեմ, բայց որ սրտներով չի նոր հնարավորությունները, կա հիմնավոր կասկածներ։
Գուցե սխալվում եմ, չգիտեմ, բայց կարծես թե հակառակը վկայող փաստերը բացակայում են»։