Էրդողանը դիմել է Թրամփին
Թուրքական դատարանն իր որոշումները կայացնում է անկախ կերպով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Twitter-ում նման գրառում է կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ դիմելով իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփին:
Այս հայտարարությունն Էրդողանն արել է ամերիկացի քահանա էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու մասին Իզմիրի դատարանի կայացրած որոշումից հետո:
Հիշեցնենք, որ դատարանի վճռի հրապարակման նախօրեին ամերիկյան NBC հեռուստաալիքը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի իշխանությունները գաղտնի պայամանավորվածություն էին ձեռք բերել ամերիկացի քահանային ազատ արձակելու մասին:
Թրամփն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ որևէ գործարք Թուրքիայի հետ այդ հաշվով չի կնքվել:
Այսօր ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Սպիտակ տանը կընդունի Էնդրյու Բրանսոնին, որն արդեն մեկնել է ԱՄՆ: