Ադրբեջանի սփյուռքի ներկայացուցիչները ստորագրահավաք են սկսել ընդդեմ Գլենդեյլում Արցախի փողոցի բացման
Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները ստորագրահավաք են սկսել Գլենդեյլի Մերիլենդ փողոցն Արցախի փողոց վերանվանելու դեմ:
«Միջոցառմանը սենատոր Էնթոնի Պորտանտինոյի ներկայությունն անարգանքի դրսևորում է ադրբեջանցի ժողովրդի և միջազգային իրավունքի հանդեպ»,- ասված է ադրբեջանցիների տարածած հայտարարությունում:
Հայտարարությունում նշվում է նաև, որ փողոցի անվանափոխումն ափսոսանք է առաջացնում, քանի որ ԱՄՆ-ն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը: