Լոնդոնը մուտքի արտոնագիր չի տրամադրի ռուս դիվանագետներին
Մեծ Բրիտանիան հրաժարվում է մուտքի արտոնագիր տրամադրել ռուս դիվանագետներին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լոնդոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն:
«Մենք չենք կարողանում լրացնել թափուր աշխատատեղերը, քանի որ Մեծ Բրիտանիան հրաժարվում է մուտքի արտոնագիր տրամադրել դիվանագետներին Միացյալ Թագավորություն ժամանելու համար», - ասել է դեսպանը՝ պատասխանելով լրագրողների հարցին մարտին Լոնդոնից արտաքսված դիվանագետներին փոխարինելու մասին:
Դեսպանի կարծիքով՝ թափուր աշխատատեղերը լրացնելու համար անհրաժեշտ է վերականգնել նորմալ հարաբերությունները:
Վերջինս Լոնդոնին կոչ է արել փոխել քաղաքականությունը և վերականգնել նորմալ հարաբերությունները Մոսկվայի հետ դիվանագիտական ասպարեզում: