Ընթացքի ժամանակ այրվել է հարյուրավոր ուղևորներ տեղափոխող գնացքը
Գերմանիայի հարավարևմտյան շրջանում ընթացքի ժամանակ բռնկվել է Քյոլն-Ֆրանկվուրտ երթուղով շարժվող ICE գնացքը: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, գնացքի 510 ուղևորին տարհանել են, հինգ մարդ թեթև վնասվածքներ է ստացել:
Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 06:30-ին, երբ մեքենան անցնելիս է եղել Վեստերվալդ շրջանով: Ամբողջությամբ այրվել է գնացքի հետևի մասը: Ուղևորներին ավտոբուսներով տեղափոխել են մոտակա երկաթուղային կայարան, որտեղից նրանք շարունակել են ճանապարհը:
Աղբյուրի տվյալներով՝ երկաթուղային գիծը փակ կլինի առնվազն մինչև օրվա վերջ:
Նախնական եզրակացության համաձայն՝ կրակի բռնկման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: