ԱՄՆ-ի ադրբեջանական համայնքը զայրացած է
Ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները բողոքի նամակներ և խնդրագիր են տարածել ամերիկյան Գլենդել քաղաքում Մերիլենդ պողոտան Արցախ անվանակոչելու պատճառով:
«Անվանափոխությունը հակասում է ամերիկացի ժողովրդի շահերին, որի համար ժողովրդավարության և բազմամշակութայնության սկզբունքները հիմնարար են հանդիսանում: Սենատոր Էնթոնի Պորտանտինոյի մասնակցությունը միջոցառմանը անհարգանքի դրսևորում է ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասվում է ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների նամակում: