Հայկական եռագույնով գուլպաներ՝ հատուկ Կանադայի վարչապետի համար (լուսանկարներ)
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնի է ոչ միայն երկրի ղեկավարին բնորոշ ակտիվությամբ և մարդամոտությամբ, այլ նաև աչքի ընկնող վառ գուլպաներով:
45-ամյա վարչապետը գրեթե բոլոր կարևոր միջոցառումներին ներկայանում է գունեղ գուլպաներով: Դրանք սկզբում զարմացնում էին հասարակությանը, սակայն հետո սկսվեց հետաքրքրություն դրանց հանդեպ:
Թրյուդոն տարօրինակ գուլպաները կրում է ամենատարբեր միջոցառումներին՝ գրավելով բոլորի ուշադրությունը: Թրյուդոյի նախասիրությունների մասին իմանալով շատերը նրան հաճախ նաև գուլապներ են նվիրում:
Օրինակ՝ Հայկական Braind ընկերությունը, Artsocks ընկերության հետ համատեղ հատուկ Կանադայի վարչապետի համար ստեղծել են հայկական դրոշի գույներով գուլպաներ և պատրաստվում են նվիրել դրանք Թրուդոյին: Եռագույնով գուլպաներն ընդամենը 2-ն են, որոնք նախատեսված են ՀՀ և Կանադայի վարչապետների համար: