Ֆինլանդիայում բնակիչները մառախուղը շփոթել են ծխի հետ և հրշեջների կանչել
Հինգշաբթի օրը թանձր մառախուղը ծածկել է ողջ Ֆինլանդիան, ինչի պատճառով ջերմաստիճանը, որտեղ պարզ է, վեց աստիճան բարձր է, քան այն բնակավայրերում որոնք մառախուղով են ծածկվել:
Ինչպես հաղորդում է Yle-ն, հետաքրքիր միջադեպը տեղի է ունեցել Հելսինկիի հարևանությամբ գտնվող Կերավա քաղաքում: Զանգը ստացվլ է տեղի բնակիչներից մեկից, սակայն ժամանած հրշեջ բրիգադը հայտնաբերել է միայն մառախուղի խիտ ամպ:
Մառախուղով են պատվել Ֆինլանդիայի արևմտյան և հարավային ափամերձ շրջանները:
Օդերևութաբանների կարծիքով, աշնանը տարածված երևույթ է, երբ տաք օրերին հաջորդում են գիշերային սառնամանիքները: