Ողբերգական ավտովթար Ռուսաստանում. կա 11 զոհ
Չուվաշիայում տեղի ունեցած միկրոավտոբուսի և բեռնատարի վթարի ժամանակ, ըստ թարմացված տվյալների, զոհվել է 11 մարդ,- հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ, աղբյուրի փոխանցմամբ, վթարի հետևանքով13 մարդ էր զոհվել:
Հինգշաբթի օրը, Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին, Չուվաշիայի Մ-7 ավտոճանապարհի 647-րդ կմ-ում, բախվել են Fiat մակնիշի միկրոավտոբուս և բեռնատար մեքենա:
«Զաշչիտա» համառուսաստանյան կենտրոնի տվյալներով, Չուվաշիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհ է դարձել 11 հոգի: Բոլոր զոհերը՝ «Fiat Ducato» միկրոավտոբուսի ուղևորներն են եղել,- հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Վթարի արդյունքում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով («Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցի շահագործում, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան»):