Թուրքիայում տղամարդուն մրսածության փոխարեն բուժել են քաղցկեղից
Թուրքիայում հիվանդին սխալմամբ ախտորոշել են քաղցկեղ մրսածության փոխարեն, և ստիպել են քիմիաթերապիայի կուրս անցնել, հայտնում է Hurriyet Daily News-ը:
Տեղեկատվության համաձայն, 2015 թվականին Յըլմազ Կըզըլօղլուն դիմել է հիվանդանոց ջերմության և թուլության գանգատներով: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են լիմֆոմա: Կոզոլօղլունն ստիպված է եղել երեք տարվա ընթացքում 4 անգամ քիմիաթերապիայի կուրս անցնել:
Նրա եղբայրը կասկածել է, որ տղամարդուն սխալ են ախտորոշել և նրան տեղափոխել է Անկարայի հիվանդանոց: Մայրաքաղաքի բժիշկները հայտարարել են, որ Կըզըլօղլուն քաղցկեղ չի ունեցել նա ուղղակի մրսած է եղել:
Կըզըլօղլուն դատի է տվել համալսարանական հիվանդանոցին: