Ռուսաստանում ադրբեջանցուն դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ 5 գրամ հերոինի պատճառով
Տոբոլսկի քաղաքային դատարանը Ադրբեջանի քաղաքացուն հերոին վաճառելու համար տասը տարի ազատազրկման է դատապարտել, հայտնում է hakin.az կայքը` վկայակոչելով «Тюменская линия»-ին:
Տոբոլսկի քաղաքային դատարանը 30-ամյա ադրբեջանցու նկատմամբ քրեական գործով վճիռ է կայացրել: Նա մեղավոր է ճանաչվել հանցագործություն կատարելու համար` տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցերից օգտվելով թմրամիջոցների ապօրինի վաճառքի փորձ կատարելու հոդվածով:
Դատելով քրեական գործի նյութերից, 2016 թ. ապրիլին, տղամարդը ազատվել է բանտից, որտեղ նա գտնվում էր գողության մեղադրանքվ:
Բանտից ազատվելուց հետո նա Ռուսաստանից չի հեռացել, ապօրինի բնակվել է Տոբոլսկում: