Պուտինի և Թրամփի նոր հանդիպման պլաններ դեռևս չկան. Պեսկով
Ֆինլանդիայի ԶԼՄ-ների տեղեկությունները Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահների նոր հանդիպման նախապատրաստման մասին` չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պուտինի և Թրամփի առաջին լայնամասշտաբ հանդիպումը կայացավ հուլիսի 16-ին Հելսինկիում:
Ֆինլանդիայի նախաձեռնությամբ Արկտիկայի գագաթնաժողովը կարող է անցկացվել փետրվարին կամ 2019 թ. գարնանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող են մասնակցել այդ գագաթնաժողովին, հաղորդում է Helsingin Sanomat թերթը: