Ադրբեջանական կրակոցներից վիրավորվել է Արցախի դիտակետի շունը
Ադրբեջանական կողմը մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ է արձակել Արցախի առաջնագծի դիտակետի վրա դիպուկահար զենքերից։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը։
«Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը…
Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցնր մեր դիտակետի վրա դիպուկահար զենքերից, և կատաղությունից հողաթմբի վրա բարձրացած շանը ուղղությամբ», - ասված է նրա գրառման մեջ: Նա նաև տեղադրել է դիպուկարի կրակոցից վիրավոր շան լուսանկարները։