Կադիրովին զայրացրած չեչենը ներողություն է խնդրել իր արարքի համար (տեսանյութ)
Մոսկովյան ավտոբուսներից մեկում տեղի ունեցած միջադեպի առիթով Ռամզան Կադիրովին զայրացրած չեչենը, ներողություն է խնդրել իր գործողությունների համար:
«Բարի երեկո, ես ուզում եմ ներողություն խնդրել իմ անարժան արարքի համար, որ ես արել եմ ավտոբուսում, շիշը նետելով առջևում նստած տղաների վրա և ասել «Ահմաթը ուժ է»: Ինձ վրա խիստ զայրացան իմ ծնողները և հանրապետության ղեկավարությունը», -ասել է երիտասարը հրապարակված տեսանյութում:
Միջադեպի տեսանյութը տարածվել էր, ինչին ավելի վաղ անդրադարձել էր Ռամզան Կադիրովը: Սոցիալական ցանցերում Չեչնիայի ղեկավարը հայտարարել էր, որ վրդովված է երիտասարդի վարքի պատճառով և կոչ էր արել նրան ծնողների հետ գալ, բացատրություն տալ և ներողություն խնդրել:
Ավելի վաղ Կադիրովը հայտարարել էր, որ Չեչնիայի ուսանողները, ովքեր սովորում են Մոսկվայի համալսարաններում, իրենց վատ պահելու դեպքում կվերադառնան հայրենիք: