ԱՄՆ-ն ավելի շատ ռազմաբազաներ կտեղակայի Հունաստանի տարածքում
Հունաստանն ԱՄՆ-ին երկրում նոր ամերիկյան բազաներ ստեղծելու կոչ է արել:
Նշվում է, որ Հունաստանի Ալեքսանդրուպոլիս, Լարիսա և Վոլոս քաղաքներում լրացուցիչ ամերիկյան բազաներ տեղակայելու առաջրկությունը ստացել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը:
Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամենոսի խոսքով՝ Աթենքը Վաշինգտոնին համարում է միակ ռազմավարական գործընկեր և դաշնակից:
«Հունաստանի համար կարևոր է, որ ԱՄՆ-ն երկրում զարգացնի զինված ուժերը մշտական հիմունքներով՝ ոչ միայն Սուդայի ծոցում, այլև Վոլոսում, Լարիսայում և Ալեքսանդրուպոլիսում»,-հայտարարել է Կամենոսը: