Գևորգ Վերմիշյանը նշանակվել է «Մեգաֆոնի» գլխավոր տնօրեն
«Մեգաֆոն» ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ընկերության գործադիր տնօրեն Գևորգ Վերմիշյանի թեկնածությանը` ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում երեք տարի ժամկետով նշանակվելուն, այս մասին հայտնում է Ինտերֆաքս-ը:
Սերգեյ Սոլդատենկովը, ով շուրջ 20 տարի աշխատում է «Մեգաֆոն»-ում, որոշել է լքել ընկերությունը մինչև պայմանագրի ժամկետը լրանալը:
Վերմիշյանի թեկնածությունը նոր պաշտոնում նոյեմբերի 13-ին կքննարկվի բաժնետերերի կողմից:
2011 թվականից ի վեր Վերմիշյանը զբաղեցրել է ֆինանսական հարցերով փոխտնօրենի պաշտոնը: 2002-2007թթ. աշխատել է «ԼՈՒԿՕՅԼ» ընկերությունում, վերլուծաբանից հասնելով մինչև բանկերի և ֆինանսական շուկաների հետ աշխատանքի բաժնում կորպորատիվ փոխառության փոխտնօրենի:
«Մեգաֆոն»ը Ռուսաստանի խոշորագույն բջջային օպերատորն է, որի բիզնեսի 99% -ը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում (ընկերությունը ներկա է նաև Տաջիկստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի շուկաներում):