Անհավատալի է. սիրահարները երկուսն էլ փոխել են իրենց սեռը (լուսանկարներ)
Այս սիրահար զույգն արտաքինից նման է 100.000-ավոր այլ զույգերի, բայց նրանք տարբերվում են բոլորից: Տղան լույս աշխարհ է եկել որպես աղջիկ, աղջիկը' որպես տղա:
Նրանք ծանոթացել են 2 տարի առաջ' դեռահաս-տրանսվիստիտների աջակցության խմբում, և կարճ ժամանակ անց սիրահարվել: Երկուսն էլ զգում էին' որքան դժվար է ապրել «օտար» մարմնում և երկուսն էլ սպասում էին սեռը փոխեու վիրահատությանը: Երիտասարդների հարազատներն օժանդակել են նրանց այդ որոշման հարցում:
Շուրջ 1 տարի առաջ Քեթին, ում անունը նախկինում Լյուկ էր, վիրահատություն է արել' փոխելով սեռը: Վիրահատության գումարը' 35.000 դոլարը, տվել է անհայտ մի անձնավորություն, ով կարդացել էր «աղջկա» պատմությունը համացանցում:
Բոլորովին վերջերս վիրահատվել է նաև Էրինը, ով նախկինում Էմերալդն էր: Էրինը հեռացրել է կուրծքը, որպեսզի դառնա իսկական տղա: Նա հպարտությամբ է ցուցադրում նոր մարմինը, որին նայելով իրոք զարմանալի է հավատալ, թե նա աղջիկ է եղել: