Մելանյա Թրամփը կոչ է արել հանրայնացնել սեռական բռնության մասին բոլոր ապացույցները
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը, ABC ալիքին տված հարցազրույցում ներկայացրել է իր վերաբերմունք այն կանանց նկատմամբ, ովքեր սեռական ոտնձգությունների զոհ են դարձել:
Ըստ Թրամփի, նա սատարում է սեռական բռնության զոհ դարձած կանանց և ընդգծում, որ դրանք պետք է բարձրաձայնեն իրենց դժբախտության մասին: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների առաջին տիկինը նշել է, որ կանայք պետք է իրենցիրավունքները պաշտպանեն և նման դեպքերում դիմեն ոստիկանություն: Նա հավելել է, որ մեղադրանքները չպետք է անհիմն լինեն, քանի որ լրատվամիջոցները երբեմն առանջ ճշտելու մեղադրում են մարդկանց, որոնց մեղքը չի ապացուցվել:
«Այժմ Ամերիկայում երիտասարդների համար շատ դժվար ժամանակ է, նրանք կարող են մեղավոր համարվել մի բանի համար, որում իրականում մեղք չունեն: Սա շատ, շատ, շատ դժվար ժամանակ է », - եզրափակել է Մելանյա Թրամփը: