Էդուարդ Շարմազանով. «Ձմեռ պապիկն այնքան վախենալու էր, որ երեխաներս ուրախանալու փոխարեն վախեցան»
Operativ.am-ի հետ զրույցում, ՀՀԿ պատգամավոր, ՀՀԿ մալո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե ինչպես է պատրաստվում նշել այս Ամանորը և ում հետ:
ԻՆչպե՞ս եք անցկացնելու այս տարվա Ամանորը, ու՞մ հետ և որտե՞ղ:
Այս Ամանորրը, ինչպես և բոլոր Ամանորները, նշելու եմ իմ հայրական օջախում՝ Ալավերդիում՝ ընտանիքիս, մայրիկիս և եղբորս ընտանիքի հետ:
Ձեր ամենասիրելի ամանորյա ուտեստը:
Մայրիկիս ձեռքով պատրաստված դոլման, եղբորս ձեռքով պատրաստված խորովածը և տիկնոջս ձեռքով պատրաստված աղցանները:
Էդուրադ Շարմազանովը հավատու՞մ է Ձմեռ պապիկի գոյությանը:
Իհարկե:
Այդ դեպքում ի՞նչ նվեր եք ակնկալում նրանից:
Սեր, խաղաղություն, ուրախություն, երջանկություն:
Ի՞սկ նյութական նվեր:
Չէ, ես նյութական նվերների սիրահար չեմ, երբ հոգևորը տեղում է լինում, նյութականն էլ իր տեղը կլինի:
Ամենայուրօրինակ նվերը, որ երբևէ ստացել եք Ամանորին, ի՞նչ է եղել դա և ու՞մ կողմից:
Երեխաներիս ձեռքով պատրաստված ձեռքի աշխատանքը և բացիկները՝ իրենց գրած շնորհավորանքներով:
Որևէ զավեշտալի դեպք Ամանորի հետ կապված, որ եղել է Ձեզ հետ:
Եղել է զավեշտալի դեպք, եբ Ձմեռ պապիկն այնքան վախենալու է եղել, որ երեխաներն ուրախանալու փոխարեն վախեցել են:
Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան