Ռուսաստանում սպանել են առանձնակի կարևոր դեպքերի հարցով քննիչի
Ոստիկանության աշխատակցի վրա կրակել են շքամուտքից դուրս գալիս, հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեն: Մահացածը՝ Ներքին գործերի նախարարության առանձնակի կարևոր դեպքերի հարցով քննիչ է:
Սպանվածի ինքնությունը հրաժարվել են բացահայտել:
Հետաքննության տվյալների համաձայն, կինը առավոտյան ժամը մոտ յոթին դուրս է եկել բազմաբնակարան շենքի մուտքից, որից հետո նրա վրա կրակել է անհայտ անձը:
Հարուցվել է քրեական գործ: