Արցախի հարցով բանակցությունները կարող են ընթանալ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ այսօր սոցիալ-տնտեսական զարգացումների ամփոփմանն ու գալիք ծրագրերին նվիրված կառավարական նիստ է տեղի ունեցել:
Ազերթաջ գործակալության փոխանցմամբ, նիստը բացվել է Իլհամ Ալիևի ելույթով: Նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահը անդրադարձ է կատարել նաեւ ղարաբաղյան հակամարտությանն ու նշել, որ այդ թեմայով բանակցությունները կարող են ընթանալ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
Ըստ Ալիևի, բանակցությունները ԼՂ հակամարտության շուրջ անցկացվել են, անցկացվում են և պետք է անցկացվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև միայն: